Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ ՀՆՉԱԾ 10 ՉՀԵՐՔՎԱԾ ՓԱՍՏԵՐԻՆ
Ազգային խայտառակությունն էլ ավելի ամբողջական և ընդգրկուն դարձնելու համար կապիտուլյանտ խզբզանքը պետք է պատասխանի նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած ևս 10 չհերքված փաստերին։
1. Բանակցային 30 տարվա գործընթացի մասին Նալբանդյանին ընդամենը 15 րոպե լսելը;
2. Ալիևի կողմից 5 միլիարդ դոլարի առաջարկը և գաղտնի բանակցությունները։
3. Իր հանձնարարությամբ Արայիկ Հարությունյանի կողմից երրորդ նախագահին չընդունելը և պատերազմական գործողություններին փորձառու գեներալներին չներառելը;
4. «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանի փոփոխում, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակը;
5. ՍՈՒ-30-ների ձեռք բերում, որոնք սպառազինություն չունեն;
6. «Լելե Թեփե» օպերացիայի մասին;
7. Շուշիի անկումը Սեյրան Օհանյանի պատասխանատվության տակ գցելու մասին;
8. Արցախի նախագահ Բակո Սահակյանին բանակցային գործընթացի մասին տեղյակ չպահելու մասին;
9. 600 դոլարով զրահաբաճկոնների ձեռք բերում;
10. ԳՇ պետերի հաճախակի և չհիմնավորված փոփոխության մասին;
Հիշիր, կապիտուլյանտ։
Քո հետևից գալու են. կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ