Վլադիմիր ՍՈԼՈՎՅՈՎ․ ԴԵ ԹՈՂ ԳՆԵՐ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅՆ ԶԵՆՔԸ, ՈՐՆ ԻՐԵՆ ԴՈՒՐ ԷՐ ԳԱԼԻՍ
Մարդը, ով անձամբ է մեղավոր հայ ժողովրդի սարսափելի ողբերգության մեջ, այժմ ասում է, որ դրանում մեղավոր են բոլորը, բացի իրենից: Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդաշարի եթերում հայտարարել է դրա հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
«Ես լսում էի քաղաքացի Փաշինյանին եւ ... դե, հայհոյել չի կարելի չէ եթերում... Այնպիսի զգացում է, որ այս մարդը, որն անձամբ է մեղավոր հայ ժողովրդի սարսափելի ողբերգության մեջ, որին վերջին հարյուր տարվա ընթացքում (քանի որ Ցեղասպանությունը մինչ այդ է եղել), նույնիսկ որեւէ բանի հետ չես համեմատի... Նման նվաստացում չի եղել հարյուր տարվա ընթացքում: Եւ այս մարդն այժմ ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ երկրի ղեկավարից, գերագույն հրամանատարից... Պարզվում է՝ զենքը վատն է եղել... Դե թող գներ երկու տարում այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- նշել է նա: