Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻՑ

Զենքի մասին Փաշինյանի գիտելիքներն այնքան պարզունակ են, որ այլևս տեղ չկա: Այս մասին «Սոլովյով LIVE» հաղորդման եթերում ասել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունը:

«Ես հիշում եմ, թե ինչպես էր նա խոսում «Օսա» և «Օկա» հակաօդային պաշտպանության համակարգերի ցածր արդյունավետության մասին ... Բայց «Օկա»-ն ԶՀՀ չէ, այն օպերատիվ-մարտավարական հրթիռ է, որը եղել է խորհրդային բանակի սպառազինության մեջ: Այս մարդը օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ է, ինչի համար հսկայական ապացույցներ կան: Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը Արևմուտքի համար առանցքային երկիր է՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար: Ակնհայտ է, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ Ռուսաստանն ունի իր դիրքերը: Մնացած բոլոր երկրներում (տարածաշրջանում) գերակշռում է արևմտյան մոտեցումը, հատկապես թուրքական մոտեցումը»:

Նրա խոսքով՝ եթե Արևմուտքին հաջողվի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, դա աշխարհաքաղաքական աղետ կդառնա Մոսկվայի համար: «Այդ դեպքում նրանք էլ ավելի ակտիվորեն կզբաղվեն Ռուսաստանի հարավով, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասով, և դա կհանգեցնի անվտանգության լուրջ խնդիրների: Այդ պատճառով էլ այս տարօրինակը բերվել է իշխանության: Այս սորոսականը։ Նրա տիրուհին այնտեղ է... Սա նույնիսկ Սորոսի «վեցնոցը» չէ... Սա Լարիսա Մինասյանի՝ Հայաստանում Սորոսի ներկայացուցչի «վեցնոցն» է։ և այսպես, նա այնտեղ ամենուր ներդրել է «սորոսականների»»։

Այս համատեքստում Բաղդասարովը հիշեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 29-ամյա Արգիշտի Քարյամյանի նշանակումը. «Դե չմո, չմո, չմո՝ ըստ էության։ և այս մարդն այժմ շարունակում է մնալ Փաշինյանի մերձավոր շրջապատում։ Այդպիսի մարդիկ այնտեղ շատ կան... Հիմա նա (Փաշինյանը) ամեն կերպ կառչում է իշխանությունից, ցանկացած միջոցով, այդ թվում՝ իր այս հակառուսական հայտարարություններով... Նա չի ավարտել իր աշխատանքը, նրանից պահանջում են ավարտել այն... Տերերն ասում են նրան. «Մտքովդ չանցնի հեռանալ»: Նրանք հիանալի հասկանում են, որ նրա հեռանալու դեպքում ընտրությունների արդյունքում իշխանության կգան ռուսամետ ղեկավարներ։ և կստացվի, որ իրենք իզուր ջանքեր էին թափում: Ուստի նրա առջև հստակ խնդիր են դրել՝ չհեռանալ... Եթե Ռուսաստանը ցանկանում է մնալ այս տարածաշրջանում, մենք պետք է ուժեղացնենք մեր ազդեցությունը Հայաստանում: և ամերիկացիները, և անգլիացիները, և թուրքերը, հատկապես թուրքերը, դա հասկանում են:

Ուստի այն, ինչ անում է Փաշինյանը, բխում է թուրքական ղեկավարության շահերից: Իզուր չէ, որ նրան Հայաստանում կրիպտոթուրք են անվանում, այդպես էլ կա... Բրիտանական հետախուզությունը սերտորեն համագործակցում է թուրքականի հետ: Բրիտանական հետախուզության ղեկավարը Էրդողանի անձնական ընկերն է... Ավելին, Թուրքիան այժմ շատ այնպիսի քայլեր է անում, կարծես աննկատելի, որոնք ուղղված են էժանագին խաղի՝ ցույց տալ, որ Թուրքիան պատրաստ է բարեկամանալ Հայաստանի հետ և այլն: Թե ինչպես է նա բարեկամություն անում Վրաստանի հետ, մենք գիտենք... Աջարիան արդեն գործնականում Թուրքիայի տարածք է, Ախալցխայի, Ախալքալաքի մոտակայքում գտնվող մի շարք լոգիստիկ կառույցների անցման տարածքները գործնականում Թուրքիայի տարածքն է...»: Բաղդասարովը նշել է, թե կարելի է չկասկածել, որ բոլոր խողովակաշարերը, երկաթուղիները և այլ ճանապարհներ, որոնց մասին այժմ խոսվում է, Թուրքիայի ներկայությունն է:

News.am