2021-02-25 11:44
Լրատվական գործակալություններ
282 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 171 227
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 282-ով և դարձել 171 227։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 255 մարդ (-190), կատարվել է 716 682 թեստավորում (+3 488), առողջացել են վարակվածներից 162 984-ը (+467)։ Գրանցվել է մահվան 3 179 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 809, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։