«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ ՆՐԱ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻՑ ՈՒ SMS-ՆԵՐԻՑ

«Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սև ցուցակում, այլև նրա ընկերները, հարազատները։ Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։

Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ և «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։ Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց»,-գրում է թերթը:

Tert.am