Անհամապատասխանություն Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազանգի մասին երկու երկրների ղեկավարների կայքերում տեղադրված մամուլի հաղորդակգրություններում նկատվել է ակնհայտ անհամապատասխանություն:

Բանն այն է, որ ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված է հետևյալ արտահայտությունը՝ «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ նման միտք առհասարակ չի հնչել ՌԴ նախագահի կողմից, և սա հերթական գովազդային քայլն է ՀՀ փաստացի իշխանությունների կողմից, տեղեկացնում է News.am: