2021-02-26 09:20
Լրատվական գործակալություններ
0
Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը
Հայոց Ազգային Բանակ ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»:
Գեներալներն էլ ազդանշան են ուղարկել Փաշինյանին, որ եթե Օնիկ Գասպարյանի դեմ ճնշումները շարունակվեն, իրավիճակը ավելի է լարվելու»,- ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են: