2021-02-26 11:16
Լրատվական գործակալություններ
283 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 171 510
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 283-ով և դարձել 171 510։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 մարդ, կատարվել է 720 629 թեստավորում, առողջացել են վարակվածներից 163 165-ը։ Գրանցվել է մահվան 3 183 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով ու դարձել 813, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։