Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում

Մի քանի հարյուր ընդդիմադիրներ գիշերն անցկացրել են Երևանի Բաղրամյան պողոտայում` վրանների, ավտոմեքենաների մեջ։ Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակից պատմում է, որ արդեն իսկ շարժ է սկսվել` մարդիկ շտապում են Բաղրամյան պողոտա։ Առավոտյան արդեն իսկ հանում էին երեկ ԱԺ բակի տարածքում հայտնված փշալարերը։

Պողոտայում այս պահին ոստիկանությունը հերթափոխ է իրականացնում։

Ընդդիմադիր գործիչները` Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, արդեն իսկ բողոքի ակցիայի անցկացման վայրում են։