2021-02-27 14:09
Լրատվական գործակալություններ
Արմեն Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեռ որոշում չի կայացրել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության վերաբերյալ, Sputnik Արմենիային տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Որոշում կայացնելու համար Արմեն Սարգսյանն ուներ 3 օր (ժամկետը լրանում է այսօր, եթե խոսքը աշխատանքային օրերի մասին չէ, իսկ Սահմանադրությունում դա նշված չէ - խմբ.)։
Նախագահ Սարգսյանը կամ պետք է վարչապետի դիմումը հետ ուղարկի՝ իր դիտողություններով, կամ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ որոշումը մեխանիկորեն կմտնի ուժի մեջ։