Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՂԻՂ ԽԱՌՆՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՆ

Անցնող շաբաթ հանրային դաշտում մի շատ գլոբալ աշխարհաքաղաքական պրոցես արտահայտվեց, որի լրջությունը, վախենամ, մենք դեռ չենք գիտակցում:

Թուրքիան ուղիղ խառնվեց Հայաստանի ներքին քաղաքական պրոցեսներին, իրենց ԱԳՆ-ի ու երկրի ղեկավարի մակարդակով ուղիղ աջակցություն հայտնելով մեր իշխանություններին:

Այո, նույն Թուրքիան, որը 3 ամիս առաջ իր ԱԹՍ ներով ու հատուկ նշանակույան ուժերով սպանում էր մերոնց, նույն Թուրքիան, որն արդեն 100 տարուց ավել երբևէ չի զղջացել Ցեղասպանության համար, նույն Թուրքիան, որը նախաձեռնեց Արցախի 3-րդ պատերքազմը, որը տնտեսական շրջափակման է ենթարկել Հայաստանին և այլն:

Դա մի քանի բան է նշանակում.

1. Ռուսաստանը կայուն քայլերով նահանջում է տարածաշրջանից: Անդրկովկասի 3 հանրապետություններից 2-ը՝ Վրաստանն ու Ադրբեջանը ուղիղ Թուրքիայի ազդեցության տակ են, մեզ թվում էր, թե մնացել էինք մենք, բայց պարզվեց իրականությունն այլ է:

2. Տարածաշրջանից Ռուսաստանի նահանջից հետո փոխարինելու է գալու Թուրքիան: Արևմուտքի դիրքերի ուժեղացումը ենթադրում է Թուրքիայի դիրքերի ուժեղացում: Տեսեք Վրաստանի օրինակով, որտեղ ՀՆԱ ի արդեն կեսը թուրք-ադրբեջանական կապիտալն է: Ուզենք, թե չուզենք, մեր տարածաշրջանում Արևմուտքի ագենտը Թուրքիան է:

3. Թուրք-ադրբեջանական դաշինքը, երբ գա որպես ՌԴ-ի փոխարինող, կարծում եմ հասկանում եք, թե ինչ հետևանքներ է ունենալու մեզ համար: Չնայած հիմա կան մարդիկ (այդ թվում իշխանություններում), ովքեր Թուրքիային լոբբինգն են անում, բայց հուսով եմ Հայաստանում կգտնվեն այնքնան տրամաբանող մարդիկ, որ կհասկանանք, թե ինչ կլին մեզ հետ, եթե հայտնվենք թուրք-ադրբեջանական դաշինքի ազդեցության տակ:

Ի՞նչ պետք է անենք, մեր տարածաշրջանից Ռուսաստանի նահանջի շարունակականության դեպքում. սա հարց է, որի պատասխանը առաջիկա 2-3 տարիների չգտնելը ճակատագրական կլինի մեզ համար (խնդրում եմ հեքիաթներ չպատմել Ֆրանսիայի կամ նման մի երկրի մասին, չշեղվենք տրամաբանությունից):

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ, ֆեյսբուքյան էջ