Հանրահավաքն ընդմիջվեց 1 ժամով. Ընդդիմադիրները սպասում են նախագահի որոշմանը

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը մեկ ժամով ընդմիջվեց։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մեկ ժամ կսպասեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։

Սաղաթելյանն ասաց, որ կախված նախագահի որոշումից՝ կորոշեն նաև իրենց անելիքները, տեղեկացնում է News.am-ը։