Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունն ու այն հետ է ուղարկել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իր առարկություններով ՀՀ վարչապետին է վերադարձրել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնակության հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծատռայությունից։

«Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ վարչապետի առաջարկած հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։