«Հայրենիքի փրկության շարժման» անդամները երթ են անցկացնում (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները Բաղրամյանից սկսեցին երթ անցկացնել Երևանում։ Նրանք այդ երթն անվանեցին «հաղթական երթ»։

 

Նշենք, որ երթի մասնակիցներին քաղաքացիները պատշգամբներից ծափերով ողջունում են։

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը։

Ակցիայի մասնակիցները երթ կանցկացնեն քաղաքում և վերջում կվերադառնան կրկին Բաղրամյան պողոտա, տեղեկացնում է News.am-ը։