2021-02-28 08:48
Լրատվական գործակալություններ
Արփինե Հովհաննիսյան․ Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը
Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհանիսյան:
«Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը: Դա էր պատճառը, որ ժամեր անց հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Չմտածեց, չխորհեց, մի պահ կանգ չառավ, այլ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արագ արձագանքեց բունկերից կամ Սևանի ամառանոցից: Հասկանալի է, որ Ա.Սարգսյանը դիմելու է ՍԴ` ակնհայտ հակասահմանադրական որոշման մասով:
Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր... Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով:
Պայքարի ընկերներիս, մեր քաղաքացիներին խնդրում եմ զինվել ամուր նյարդերով , համբերությամբ: Քիչ մնաց...»: