2021-02-28 17:10
Լրատվական գործակալություններ
Ուկրաինայի հայկական եկեղեցիներում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերին
Ուկրաինայում պատարագ է մատուցվել Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Փերտվարի 28-ին Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Սումգայիթի ջարդերի հայ զոհերի հիշատակին նվիրված ծառայություն է մատուցվել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Կիևում Պատարագ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցում, որն իրականացրել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի պատրիարքարանի ղեկավար, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը:
Պատարագին մասնակցել են Ուկրաինայի Հայերի միության, Կիևի համայնքի ներկայացուցիչները, Ուկրաինայի մայրաքաղաքից և մերձակա շրջաններից Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, տեղեկացնում է News.am-ը: