Փաշինյանի կողմից վարչապետի աթոռը պահելուն կողմ է Թուրքիան, իսկ դա շատ բանի մասին է խոսում

Այսօր Հայաստանում հանրահավաքների հերթական ալիքն է սպասվում: Դրանցից ամենախոշորը Երևանում կանցկացնի քաղաքական կառույց, որը կրում է «Հանուն հայրենիքի փրկության շարժում» անվանումը: Հիմնական պահանջը վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, գրում է «Վոեննի օբոզրեվատել»-ը:

«Հատկանշական է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի առնչությամբ հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով դեմ է հարևան երկրում պետական հեղաշրջումներին: Փաստացի այդպիսով Էրդողանը կրկնել է հայ զինվորականների հասցեին մեղադրանքները, որոնք հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց Թուրքիայի նախագահը սկսեց մտածել Հայաստանում «հեղաշրջումների» մասին: Ինչո՞ւ Փաշինյանի՝ իշխանության գալը չդիտարկվեց որպես պետական հեղաշրջում: Իսկ հիմա դա Էրդողանին մտահոգում է…

Այն փաստը, որ Թուրքիան միանշանակ հասկացրել է, որ կողմ է Փաշինյանի կողմից վարչապետի աթոռը պահելուն, շատ բանի մասին է խոսում: Անկարայում մտավախություն ունե, որ Հայաստանում իշխանության կգան զինվորականներ կամ քաղաքական գործիչներ, որոնք կողմ են զինվորականները: Դա ակնհայտ է: Մտավախություն ունեն, քանի որ վերջին օրերին Փաշինյանի հեռացմանը կողմ արտահայտվեցին հենց զինվորականները ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, ապա նաև ԳՇ պետի հեռացման հարցով սկանդալային որոշումներից հետո:

Հիշեցնենք, որ ԳՇ պետի տեղակալը հերքել էր վարչապետի այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտության ընթացքում հայկական զորքերը «Իսկանդեր» են կիրառել:

Այսօր պարադոքսային իրավիճակ է ստեղծվում, երբ Փաշինյանի՝ իշխանության մնալու օգտին հանդես են գալիս նրանք, ում Հայաստանի բարեկամներ անվանելը դժվար է: Նրանց թվում է Թուրքիայի իշխանությունը:

Անկարայում կարծում են, թե այլ մարդու՝ իշխանության գալուն պես երկրում կարող է Ադրբեջանի հետ համաձայնության վերանայում կատարվել, ներառյալ համաձայնագրերը, որոնք փաստացի հանգեցրել են նրան, որ Աղդամի շրջանում թուրքական ռազմական ներկայության հնարավորություն է ստեղծվել»:

News.am