Ինչո՞ւ Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը չեն մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրավեր ստացել է մասնակցելու այսօր տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:

«Նախագահը հրավեր ստացել է, սակայն չի մասնակցել Անվտանգության խորհրդի նիստին։ Արմեն Սարգսյանը վատառողջ է»,–հայտնեցին նախագահականից։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի` այսօրվա Անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելուն, Sputnik Արմենիայի տեղեկություններով`արձանագրությանը համապատասխան նրան հրավեր ուղարկվել է։

Սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը ՝ Գասպարյանը որոշել է չմասնակցել նիստին։