2021-03-01 17:49
Լրատվական գործակալություններ
Սպիտակի ղեկավարը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին և աջակցում ԳՇ–ին
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Ցանկանում եմ վերահաստատել իմ սատարումն ու զորակցությունը հայոց բանակին: Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության, չի կարող շարունակել պաշտոնավարել: Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին»,–նշված է գրառման մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Գագիկ Սահակյանը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք: