2021-03-01 19:19
Լրատվական գործակալություններ
Քասախի ղեկավարը իր աջակցությունն է հայտնել ԶՈւ Գլխավոր շտաբի պահանջին
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանն իր սատարումն ու զորակցությունն է հայտնել Հայոց բանակին.
«Այն իշխանությունը, որն ունակ չէ գործել ի շահ սեփական երկրի անվտանգության չի կարող շարունակել պաշտոնավարել:
Մշտապես եղել և մնում եմ մեր բանակի կողքին: Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և բանակային միավորումների հրամանատարական կազմի կողմից ներկայացված պահանջին։
Շարունակում եմ մնալ այն համոզմանը, որ հայոց բանակի ու հայ ժողովրդի միասնականությամբ կարող ենք կառուցել անվտանգ ու կայուն հայրենիք», - ասված է տարածված հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։