Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՎԱՐՏԻՆ, ԵՎ ԱՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԷՐ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ
Կապիտուլյանտի բեմադրությունը մոտեցավ ավարտին, և այն ճակատագրական էր Նիկոլի համար: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«1․ Նիկոլը ներողություն խնդրեց: Նա հասկանում է, որ մեղավոր է, նա հասկանում է, որ պետք է ներողություն խնդրի: Արարողակարգային ներողությունը, իհարկե, վատ ժանր չէ, գուցե նույնիսկ շահավետ է: Կարևորն այն է, որ բոլորը տեսնում են, որ նա ներողություն չի խնդրում իր ամենամեծ մեղքի՝ առաջին իսկ օրվանից ստելու համար:
2. Նիկոլը իր հանրահավաքը կազմակերպեց, որպեսզի ցույց տա, թե աջակցություն ունի, բայց ցույց տվեց, որ ունի վարչառեսուրս, հանցավոր աշխարհ և փողեր: Ամեն ինչ լավ կլիներ, բայց սրանով նա ընդմիշտ փակեց իր ղեկավարությամբ արդար ընտրությունների թեման: Այսօր նա լայն զանգվածների կիսաստվածից վերափոխվեց ստեր կուտակած բռնապետի, ով չի կարողացել մարդկանց առանց սպառնալիքների և շահագրգռելու իր հանրահավաքին կանչել:
3. Մարդիկ, ովքեր կամավոր չէին եկել նրա հանրահավաքին, հազարներով միացան ընդդիմության հանրահավաքին: Այս տեղեկատվությունը Նիկոլի համար հաստատել են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն:
4. Երբ Նիկոլն իր կողմից նշանակված Օնիկ Գասպարյանին դավաճան է անվանում և մեղադրում է նրան Սերժ Սարգսյանի հրամանները կատարելու մեջ, նա ենթասպայի այրու նման ինքն իրեն մտրակում է:
5. Նա վախենում է, և այդ պատճառով նրա ելույթի հիմնական թեզը «թավիշի» չեղարկումն էր: Այլ կերպ ասած՝ ազդարարում էր բռնաճնշումների մասին: Նա մոռացել է 3 բանի մասին՝ չկան նրանք, ովքեր կմասնակցեն բռնաճնշումներին, չկան նրանք, ովքեր վախենում են բռնաճնշումներից, և որ բռնաճնշումները երբեք չեն կերակրի քաղցածներին: Քաղցած՝ բառիս բուն իմաստով:
6. Ազդարարվեցին տարբեր քաղաքական դերակատարների քաղաքական հայտարարություններ: Մենք տեսանք մեկ դերասանի հանրահավաք: Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք չի ցանկացել նրա հետ կիսել ամբիոնը և ոչ ոք չի ցանկացել բարձրաձայնել, դնել իր օրակարգը Նիկոլի օրակարգի կողքին:
7. Հավաքի խորհրդանիշը, մասկոտը* Գռզոն էր, որը բեմում կանգնած էր Նիկոլի կողքին: Օլիգարխ, որը հարմարավետորեն ապրում էր անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք:
8. Հատկանշական է, որ Նիկոլը ոչ մի բառ չասաց պատերազմի և Աղետի հաղթահարման մասին: Ցավակցության և հիշատակի մի քանի հերթապահ արտահայտությունները չհաշված։ Համեմատեք ատելություն սերմանելուն հատկացված ժամանակը և զոհվածների ոգեկոչմանը հատկացված ժամանակը: Նիկոլի համար կարևոր է, որ պարտությունը մոռացվի, և դիսկուրսը վերածվի իր համար հարմարավետ սխեմայի՝ լավ ես-ի պայքարը մնացած բոլոր վատերի դեմ:
Դե, այսօր մենք նրան մեծ ցավ պատճառեցինք: Մնում է տապալենք:
* միջոցառումը բնութագրող խորհրդանշական կենդանի: 1980-ին Մոսկվայի օլիմպիադայի մասկոտը Օլիմպիական արջուկն էր»: