2021-03-02 13:10
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի բակում (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում այսօր՝ մարտի 2-ին, հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։
Այստեղ եկավ նաև պաշտպանության նախկին նախրար Սեյրան Օհանյանը, ով ևս անցնում է այդ գործով: «Շնորհակալ ենք, որ այստեղ եք, մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք էստեղ աշխատանքի ենք գալիս: Գնանք, որովհետև երկար ենք մասնակցում: Դուք էլ գնացեք ամեն մեկդ ձեր խնդիրներով»,-ասաց նա:
Ներկաները սկսեցին վանկարկել. «ազգ, բանակ, հաղթանակ»: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Կորցրել են տունս Հադրութում, չեմ ուզում կորցնել հայրենիքս»:
Նշենք, որ դատարանի ներսում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, տեղեկացնում է News.am-ը: