2021-03-02 13:28
Լրատվական գործակալություններ
0
16-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ «НУ-КА, ВСЕ ВМЕСТЕ!» ՇՈՈՒԻ ԲՈԼՈՐ 100 ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Россия1» հեռուստաալիքով մեկնարկել է «Ну-ка, все вместе!» շոուի նոր եթերաշրջանը, որի հենց առաջին թողարկմանը 16-ամյա Գարիկ Զաբելյանը ժյուրիի բոլոր 100 անդամերին «ստիպել է» ոտքի կանգնել իր ելույթի ժամանակ: ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևն այնքան է տպավորվել հայ մասնակցի ելույթով, որ այն տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում ու գրել հետևյալը.
«Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի բարձրացրեց մեր բոլոր 100 երաժշտական մասնագետներին: Առհասարակ, այս եթերաշրջանում շատ ուժեղ ու տաղանդավոր մասնակիցներ ունենք, և ես որոշել եմ ամեն հաղորդումից հետո իմ էջում տեղադրել ամենավառ մասնակիցների ելույթները: Այսպիսով` Գարիկ Զաբելյանը մեր առաջին ֆինալիստն է»,-գրել է երգիչը: