2021-03-02 15:13
Լրատվական գործակալություններ
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ՀՈՒՍԱՄ ԳՈՐԾՈՂ ԴԵՍՊԱՆԻՆ ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ ՀԵՏ ՉԵՆ ԿԱՆՉԻ
Միջազգայնագետ, հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Այսօր շուրջ 170 Կոնգրեսական դիմել են Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Նման նախաձեռնություն եղել էր նաև փետրվարի 21-ին, երբ 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ, կոչ անելով Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:
Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք:
Եթե Հայաստանի իշխանությունները համայնքին չխանգարեն՝ հայ-թուրքական գործընթաց սկսելով, ապա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա: Հուսամ գործող դեսպանին ափալ-թափալ հետ չեն կանչի այս պատասխանատու պահին, չնայած Մակունցի ագրեմանը շուտով կստանանք»։