«Ժուռնալիստսկայա պրավդա». «ԵՎ ԹՓԵՐԻ ՄԵՋ»՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իրավացի չէր «Իսկանդերի» մասին իր ասածը: Պուտինից ներողություն է խնդրել, իսկ իր ժողովրդի՞ց: Այս մասին նշում է «Ժուռնալիստսկայա պրավդան»: «Իսկանդերների» մասին սկանդալը, որը քիչ էր մնում Նիկոլ Փաշինյանի համար վարչապետի պաշտոնի գին ունենար, նվիրել է նոր արտասովոր շրջադարձ: Փաշինյանը խոստովանել է, որ սխալ է եղել: Բայց ինչպես, նա ինչպես է դա արել:

Ինչպես եղել էր մի քանի օր առաջ՝ արտառոց անհեթեթություն «10 տոկոսով պայթած հրթիռների մասին» և իր սխալը մինչև պատվի վերջին կաթիլը պաշտպանելու պատրաստակամություն: Ասել է անհեթեթություն, և ոչ ոք, լսում եք՝ ոչ ոք իրավունք չունի անգամ կասկածելու նրա փորձագիտական իրավացիությանը: Կասկածեց Գլխավոր շտաբի պետի տեղակալը. վերջ, դու հեռացված ես, գեներալ: Վարչապետի խոսքը կասկածի, ծաղրի և այլևայլ թերահավատության ենթակա չէ: Եվ այդպես կլինի յուրաքանչյուրի հետ, ով համարձակություն կցուցաբերի...

Բռնկվեց հզորագույն ներքաղաքական ճգնաժամ, որ քիչ էր մնում վերաճեր ռազմական հեղաշրջման՝ Փաշինյանին հրաժարական տալու բանակի և ոստիկանության ղեկավարության պահանջով. ոչ մի բան, business as usual, շարունակում ենք շարժումը, ոչ մի քայլ հետ: Երկրում քիչ էր մնում քաղաքացիական պատերազմ բռնկվեր՝ բարիկադներ, երթեր, կառավարական շենքերի գրավում. ոչ, ոչ մի բան չկարողացավ Նիկոլ Փաշինյանին տեղաշարժել իր սկզբունքային դիրքորոշումից. ես ամեն ինչ ճիշտ եմ ասել, ինքներդ եք հիմարներ, որ ինձ վրա ծիծաղում եք, դուք ամեն ինչի համար կվճարեք:

Եվ հանկարծ... թմբուկի մանրահարվածներ... եռուցիչի պես տաք վարչապետը խոստովանում է, թե այո, կոպիտ սխալ է թույլ տվել: «Իսկանդերների» հետ կապված սխալ բան է եղել:

Վա՜յ... Հրեշտակի տեսիլք, մարգարեական երազ, հանգուցյալ տատիկի հայտնություն: Ի՞նչը կարող է սասանել այդպիսի անսասան մարդու վճռականությունը:

Ընդամենը Ռուսաստանի նախագահի հետ խոսակցությունը: Վլադիմիր Վլադիմիրովիչը կարողանում է նույնիսկ այդպիսի բորբոքված տղերքին համոզել հանդարտ խոսքով և խելամիտ փաստարկներով: Դե էլի ինչ-որ ձևով, այդ ամենը չէ՞ որ գաղտնի էր:

Եվ ահա հայտնվում է այսպիսի կարճ հաղորդագրություն.

«Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է այդ հարցը:

News.am