Վարդևանյան․ Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ այս պայմաններում

Ըստ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ: Facebook–ի իր էջում այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ – գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու` վարչապետի առաջարկությունը` հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

«Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ»,–գրել է Վարդևանյանը։

Նա սրանից եզրակացրել է, որ առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

«Ցավում եմ որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից և բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում: Ափսոսում եմ...»,–գրել է փաստաբանը, տեղեկացնում է Sputnik Armenia: