2021-03-02 21:09
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյանն առաջիկայում կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի: Այս մասին տեղեկանում ենք նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Լրատվամիջոցներից ստացվող հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում հրապարակայնորեն կրկին կանդրադառնա մեր հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի»,– ասվում է գրառման մեջ, տեղեկացնում է News.am-ը։