ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ վարչակազմը թշնամական հակառուսական հարձակում է նախաձեռնել

ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ վարչակազմը թշնամական հակառուսական հարձակում է նախաձեռնել՝ Եվրամիության հետ դուետով հայտարարելով «Մոսկվային պատժելու» համար պատժամիջոցների հաջորդ միջոցառումների մասին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, տեղեկացնում է News.am:

«Խճճվելով սեփական ներքին խնդիրների մեջ՝ Սպիտակ տունը կրկին փորձում է կուլտիվացնել արտաքին թշնամու կերպարը: Մենք բազմիցս մեկնաբանել ենք ամերիկյան այս քաղաքականությունը, որը զուրկ է տրամաբանությունից ու իմաստից և միայն ավելի ու ավելի է փչացնում երկկողմ հարաբերությունները, որոնք Վաշինգտոնն արդեն հասցրել է ամբողջական սառեցման:

Աբսուրդ է տիրում, երբ որպես պատժամիջոցների կիրառման պատճառ հայտարարվում է ինչ-որ «ռազմական քիմիական նյութերով» Ա. Նավալնու իբր «թունավորման» կանխամտածված սադրանքը: Այս ամենը պարզապես պատրվակ է մեր ներքին գործերին շարունակական բացահայտ միջամտության համար: Մտադիր չենք համակերպվել սրա հետ: Մենք կարձագանքենք փոխադարձության սկզբունքի հիման վրա, բայց պարտադիր չէ, որ դա սիմետրիկ լինի։

Ենթադրում ենք, թե ամերիկյան վարչակազմը չի գիտակցում, որ ժամանակները շատ վաղուց փոխվել են, և ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում բռնության փորձերը անարդյունավետ են նրանց համար, ովքեր չեն կարող հրաժարվել դրանցից: Հակամարտության նոր ուղու վրա հայտնվելու փոխարեն՝ ԱՄՆ-ը լավ կլիներ մտահոգվեր իր պարտավորությունների ազնիվ կատարման համար, օրինակ՝ քիմիական զենքի ոչնչացմանը, որը Ռուսաստանը 2017 թվականից պարզապես չունի։

ԱՄՆ-ում գործընկերների համար, հավանաբար, դժվար է հասկանալ սեփական բացառիկության մասին պատրանքայնությունն ու հաշտվել դրա հետ: Պատժամիջոցների կամ այլ ճնշումների միջոցով Ռուսաստանին ինչ-որ բան պարտադրելու հաշվարկները նախկինում ձախողվել են, և այժմ էլ դրանք ձախողվում են: Եթե ԱՄՆ-ը պատրաստ չէ ողջամիտ հիմունքներով հավասար երկխոսության, դա նրա ընտրությունն է: Անկախ ամերիկյան «պատժամիջոցների կողմնակալությունից», մենք կշարունակենք հետևողականորեն և վճռականորեն պաշտպանել մեր ազգային շահերը՝ մերժելով ցանկացած ագրեսիա: Գործընկերներին հորդորում ենք չխաղալ կրակի հետ:

Վաշինգտոնը, լինելով զենքի վերահսկման և չտարածման ոլորտում միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի սերիական խախտող, ըստ էության զրկված է մյուսներին «խրատներ կարդալու» բարոյական իրավունքից»: