360 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 172 816

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360-ով և դարձել 172 816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 889 մարդ (+189), կատարվել է 739 116 (+2 526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163 906-ը (+168)։ Գրանցվել է մահվան 3 202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։