2021-03-03 11:44
Լրատվական գործակալություններ
Անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացվում են 2 շրջաններում
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:
Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն, տեղեկացնում է News.am-ը: