«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել:

 


«Միասին թույլ չտանք, որ դավաճանն ու նրան սպասարկողները վերջնականապես կործանեն մեր երկրի ապագան:

Այստեղ է որոշվում մեր արժանապատվության, մեր հետագա ընթացքի հարցը: Այստեղ է որոշվում մեր Հայրենիքի ճակատագիրը: Սա մեր պայքարի առաջնագիծն է: Տե՛ր կանգնենք դրան»,-ասված է Հայրենիքի փրկության շարժման» տարածած հայտարարությունում:

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխան է լինելու, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է խորհրդարան: Արդեն իսկ ոստիկանները պատնեշ են կազմել Դեմիրճյան փողոցի հատվածում: նաև շղթա են կազմել ԱԺ շենքի դարպասների ողջ երկայքնով:

Նշենք, որ նախօրեին ՀՀ նախգահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ չի պատրաստվում ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամնագիրը, սակայն նաև այդ հարցով չի դիմելու Սահմանադրական դատրան:

Այսօր ՀՀ նխագահին են հանդիպել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները և հորդորել են նախագահին այդ հարցով դիմել ՍԴ: Նախագահը ասել է, որ ի գիտություն է ընդունում ասվածը, իսկ օրվա ընթացքում կհայտնի իր որոշման մասին, տեղեկացնում է News.am: