Ավինյանը՝ Ուրիխանյանին․ Ներքաղաքական ճգնաժամը պետք է լուծենք

Այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ որոշել էր այլևս վարչապետին հարց չտալ` մինչև նա հրաժարական չտա:

«Հանգուցալուծում է պետք, վիճակը լավը չէ երկրում, մարդիկ չեն կարողանում պլանավորել նույնիսկ մեկ ամսվա կյանք: Պարոն վարչապետ, կան մարդիկ, որ չեն գալիս ոչ ձեր հանրահավաքին, ոչ ընդդիմության»,- նշեց նա:

Պատգամավորը ներկայացրեց հանգուցալուծման իր պատկերացումները և ասաց. «Այսպես շարունակել հնարավոր չէ»:

«Մենք կրկին պատրաստակամ ենք արտահերթ ընտրություններ կազմակերպելու, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ կատարելու: Ներքաղաքական ճգնաժամը պետք է այնպես լուծենք, որ նոր ճգնաժամ չառաջանա»,- պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ասենք, խորհրդարանական ընդդիմությունը չի համաձայնում, ի՞նչ ենք անելու»,- արձագանքեց պատգամավորը, տեղեկացնում է 1In.am: