Արցախի հարավում իրականացված աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Երեկ Արցախի հարավում իրականացված որոնումները դարձյալ արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնումներն այսօր 3 ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջեբրայիլ) և Հադրութի շրջանում, Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Հրադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: