2021-03-04 12:14
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ Պետդեպը ուշադիր հետևում է Հայաստանում քաղաքական լարվածությանը
ԱՄՆ Պետքարտուղարությունն ուշադիր հետևում է Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը, այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում:
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը: Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել սրացումներից կամ բռնի գործողություններից: Մենք Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները», - հայտարարել է Փրայսը, տեղեկացնում է Aysor.am-ը: