2021-03-04 14:42
Լրատվական գործակալություններ
Պոմպեոն չի բացառել 2024 թվականին ԱՄՆ-ում նախագահի մրցավազքի մասնակցությունը
ԱՄՆ Պետքարտուղրության նախկին ղեկավար Մայք Պոմպեոն Fox News-ի եթերում չի բացառել, որ 2024-ի ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում:
«Ես միշտ պատրաստ եմ պայքարել: Ես շատ անհանգստացած եմ Ամերիկայի համար: Ես շատ երկար ժամանակ պահպանողական շարժման մաս եմ եղել», - հայտարարել է Պոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է մտնել մասնակցել նախագահի մրցավազքին, եթե ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը չառաջադրվի, տեղեկացնում է Aysor.am-ը: