Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀՀ 4 ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՕՐՈՔ
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հայտնում է, որ վերջին 30 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի կողմից մշակված աղքատության գնահատման մեթոդաբանությունը փոխվել է 4 անգամ, ինչը դժվարեցնում է իրականացնել աղքատության մակարդակի համեմատություն Հայաստանի Հանրապետության 4 ղեկավարների օրոք։
«Այնուամենայնիվ, 2009 թվականի մեթոդաբանությունը թույլ է տալիս վերլուծել վերջին շրջանի ղեկավարների օրոք աղքատության մակարդակի դինամիկան։
Մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում աղքատության մակարդակը 53,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,6 տոկոսի, Սերժ Սարգսյանի օրոք 34,1 տոկոսից հասել է 23,5 տոկոս, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, 2019 թվականի նոր մեթոդաբանության համաձայն, աղքատության մակարդակն աճել է՝ հասնելով 26,4 տոկոսի»,- նշում է Սուրեն Պարսյանը։