2021-03-04 19:46
Լրատվական գործակալություններ
Բոբ Մենենդեսն ԱՄՆ-ին կոչ է արել ապահովել հայ ռազմագերիների ազատ արձակումը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ամերիկյան իշխանություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Մենենդեսի խոսքով՝ ԱՄՆ-ն կձգտի օգնել հայ ժողովրդին և «նպաստել ռազմագերիների ազատ արձակմանը»: «Դա միջազգային իրավունքի խախտում է, և մենք պետք է խոսենք այդ մասին, ինչը չի արել նախորդ վարչակազմը»,-հավելել է սենատորը, տեղեկացնում է News.am-ը: