442 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 173 749

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442-ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744 863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164 463-ը։ Գրանցվել է մահվան 3 215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։