Թաթոյան․ Միջազգային հանրությունը պետք է իրականում ապացուցի մարդու իրավունքների առաջնահերթությունը

Միջազգային հանրությունը պետք է իրականում ապացուցի մարդու իրավունքների առաջնահերթությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իրականացվող հանցանքներին միջազգային հանրության արձագանքը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայում ասվում է, որ սպառնալիքի ներքո կնքված պայմանագրերն ուժ չունեն: «Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունն ապացուցի, որ ոչ ոք չպետք է անտեսվի»,-ասաց օմբուդսմենը:

«Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից պասիվությունը նպաստեց մարդու իրավունքների խախտումների ավելացման, իսկ այժմ փորձեր են արվում հակազդելու մարդու իրավունքներին և անվտանգությանը: Սյունիքում իրավիճակն օրինակ է, երբ պետք է ապացուցել, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը լրացնում են անվտանգությանը: Այդ կատեգորիաները չեն հակազդում, այլ փոխգործակցում են: Միջազգային գործընկերները պետք է ցույց տան, որ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը լրացնում են անվտանգությանը»,-ընդգծեց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ եթե հանցանքն անպատիժ մնա, կարող է կրկնվել էլ ավելի կոշտ ձևով: Հետևաբար, շատ կարևոր է միջազգային հանրության կոշտ արձագանքը, տեղեկացնում է News.am: