ՓՊ-ն կոչ է անում ՀՀ նախագահին ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագրի նախագծի հարցով դիմել ՍԴ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան՝ Զինված ուժերի շտաբին պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունը:

«Նախագահն այս քայլով կձևավորի սահմանադրական մարմինների միջև վեճերը Սահմանադրական դատարանում քննության ներկայացնելու մշակույթ»,- նշված է հաղորդագրության մեջ: