508 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 174 257

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508-ով և դարձել 174 257։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 560 (+311) մարդ, կատարվել է 747 879 (+3016) թեստավորում, առողջացել են վարակվածներից 164 654 (+191)-ը։ Գրանցվել է մահվան 3 219 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 824-ի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։