Արա Զոհրաբյան․ Նախագահը մինչև մարտի 9-ը իրավունք ունի Գասպարյանի ազատման հարցով դիմելու ՍԴ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ն իրավունք ունի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով դիմել Սահմանադրական դատարան։ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այս փուլում իրավիճակն այսպիսին է` նախագահը կա՛մ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։ Մենք նախագահին ուզում ենք ասել, թե ինչո՞ւ է նա երկու մարմինների միջև ծագած վեճը թողնում, որ նրանք էլ լուծեն` ՍԴ–ից լավ հարթակ կա՞»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։ Զոհրաբյանը նշեց, որ նախագահն արդեն հայտնել է, որ կա խնդիր, և հիմա զարմանալի է` ինչո՞ւ է վարանում ՍԴ դիմել։ ՓՊ նախագահն ասաց, որ մի խումբ մարդկանցով դիմելու են նախագահին, որ սահմանադրականության շրջանակում լուծվեն առկա խնդիրները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։