Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է Իրանի դեմ Պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ տարով երկարացրել է Իրանի պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ. փոխանցում է RT-ն:

Բայդենի խոսքերով՝ Իրանը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության համար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ առանց վարանելու ուժ կկիրառի ԱՄՆ շահերի պաշտպանության համար, տեղեկացնում է Factor.am: