Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՏԱՎՈՒՇՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐԱԽՄԲԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ

Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք։

Եթե ասում եք սահմանագծում/սահմանանշում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները։

Թե՞ որևէ մեկը հերքում է ռուսական կողմի ներկայությունը Տավուշում։

Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. դեռ իրենց էլ կանդրադառնանք, թող չշտապեն»։

News.am