Ուժի ցուցադրում. ամերիկյան ռմբակոծիչները մոտեցել են Իրանին
Ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները ԱՄՆ տարածքից թռիչք են կատարել դեպի Իրանի հարավային սահմաններ և հետ եկել։
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, թռիչքին հետևել են ամերիկյան ու բրիտանական ավիադիտորդները, որոնք ռմբակոծիչների երթուղուն հետևել են տրանսպոնդերների ազդանշաններով:
Հրթիռակիրները նկատվել են Ջիբրալթարի, Միջերկրական ծովի, Իսրայելի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի վրա:
Նշվում է, որ առաքելությունն ակնհայտորեն ուժերի ցուցադրում է եղել: Սա վերջին չորս ամսվա ընթացքում ամերիկյան ռմբակոծիչների արդեն յոթերորդ նմանատիպ թռիչքն Է, որն ապահովել են օդանավ-լիցքավորիչները, Մերձավոր Արևելքի վրայով թռիչքի ժամանակ ռմբակոծիչներին ուղեկցել են F-16 կործանիչները։
Վերջին անգամ B-52H զույգը նման թռիչք էր կատարել այս տարվա հունվարին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։