ՌՀՄ Ադրբեջանի իշխանությունները ՌԴ-ում սադրանքներ են կազմակերպում հայերի դեմ

Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների և դեսպանատան մակարդակով սատարվում են սադրանքները Ռուսաստանում հայերի դեմ և հակահայկական քարոզչություն է տարվում: Այս մասին մարտի 8-ին News.am-ին ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը:

Նրա խոսքով` սա արդեն համակարգ է դարձել, Մոսկվայում դա դժվար է անել, քանի որ իրավապահ մարմինները զգոն են, սակայն մարզերում նման դեպքեր լինում են:

Նա հավելել է, որ ադրբեջանցիները ցանկացած կռիվ կամ սպանություն անմիջապես փորձում են վերագրել հայերին և բացասական հասարակական կարծիք ստեղծել:

Անանյանցը որպես օրինակ բերեց ընտանիքի սպանությունը Նիժնի Նովգորոդի գյուղերից մեկում, որը նույնպես վերագրեցին հայի:

«Այդ մարդն ավելի ուշ հայտնվեց և չափազանց վիրավորված էր, որ այդ հանցագործությունն իրեն է վերագրվել: Նա երբեք չէր եղել այդ գյուղում և ոչ մի կապ չունի սպանության հետ: Նախապես ինչ-որ ազգանուններ են հորինվում և հանցագործությունները վերագրվում են հայերին, իսկ ենք հետո ստիպված ենք լինում պարզել և հերքել»,- շեշտեց ՌՀՄ-ի փոխնախագահը: