2021-03-09 11:25
Լրատվական գործակալություններ
182 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 175 198
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 182-ով և դարձել 175 198։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 038 (+30) մարդ, կատարվել է 755 348 թեստավորում, առողջացել են վարակվածներից 165 096-ը։ Գրանցվել է մահվան 3 232 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և հասել 832-ի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։