2021-03-09 20:01
Լրատվական գործակալություններ
Արա Զոհրաբյան․ Նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի պատասխանը:
«Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը», - նշել է Զոհրաբյանը՝ հրապարակելով պատասխանը։
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով է վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում է, տեղեկացնում է Aysor.am-ը։