2021-03-10 09:16
Լրատվական գործակալություններ
Մոսկվային բավարարում է դեսպանի սպանության գործով թուրքական դատարանի կայացրած վճիռը
Մոսկվան բավարարված է դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով թուրքական դատարանի կայացրած վճռով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Գոհացուցիչ է, որ Թուրքիայի իրավապահ և դատական համակարգերը, վերջապես, որոշում կայացրեցին այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որը լուրջ հետք է թողել ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունների պատմության մեջ:
Ակնկալում ենք ռուսական և թուրքական քննչական մարմինների սերտ համագործակցության շարունակություն և դատավարության արդյունքների ու եզրակացությունների, այս ահաբեկչական գործողության անմիջական պատվիրատուների ու կազմակերպիչների վերաբերյալ Անկարայից օպերատիվ տեղեկատվության ստացում»: