2021-03-10 15:28
Լրատվական գործակալություններ
Դատախազությունը ստացել է Արման Բաբաջանյանի թերթի դեմ ԳՇ գրությունը
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գրությունը` ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող թերթում հրապարակված կեղծ տեղեկատվության վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ երեկ պատգամավորի թերթը գրել էր, թե «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել»։
ԳՇ-ն անմիջապես հերքել է նշված տեղեկատվությունը՝ նշելով, որ այն ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա։
«Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը։ Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է ԶՈՒ հայտարարությունում։